Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. ՀՅԴ-ն «ձուկ է որսում»

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. ՀՅԴ-ն «ձուկ է որսում»
06.03.2013 | 14:10

Եթե մոտակա շաբաթներին նոր ազդակներ չառաջանան՝ ներկա շարժումը նախորդների բախտին կարժանանա: Այդ ժամանակ էլ կսկսվի այն, ինչից ընդդիմադիր ուժերը պետք է կամք գտնեն իրենց մեջ խուսափելու համար: Դա կլինի Հայաստանի ընդդիմադիր ուժերի միջև պայքարը հանուն առաջատար ընդդիմադիր ուժի: Ըստ էության, դրա երևակման նախնական նշաններն արդեն առկա են: Չեմ կասկածում, որ դրա հիմքում կլինեն իշխող վարչախմբի դեմ պայքարի ուղիների ընտրության և այլ մարտավարական հարցեր: Նենգամիտ ՀՅԴ-ն, չսպասելով նույնիսկ ՍԴ-ի որոշմանը, չխորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, արդեն, ի դեմս «երկարատև պայքարի» անցնելու մասին իր ներկայացուցիչների կոչերի, կատարել է առաջին քայլը՝ ընդդիմադիր ուժերի միասնականությունն անհնար դարձնելու ուղղությամբ: Թերևս, ՀՅԴ-ն ձգտում է ձուկ որսալ ներկա «պղտոր» իրադրությունում և հենց այժմվանի՞ց է փորձում մյուս ընդդիմադիր ուժերին հետևում թողնել: Կերևա առաջիկայում:

Դիտվել է՝ 4396

Մեկնաբանություններ